ԼՈՒՐԵՐ: Միզային համակարգ
Գարնանը պետք է զգույշ վերաբերվել երիկամներին

Օրերը մի քիչ տաքացան, եւ շատերը շտապեցին ազատվել տաք հագուստներից ու վերարկուներից: Բայց պետք չէ խաբվել մարտ ամսվա խաբուսիկ եղանակին, որից ավելի շատ կարող են տուժել երիկամները:
Այսօրվա մեր նամակներում կլինեն մի քանի բաղադրատոմսեր, որոնք կօգնեն առողջ պահել երիկամները:
Ահա թե ինչ է գրում մեզ մեր ընթերցող Մարիամ Գալստյանը. «Տարիներ շարունակ ես տառապել եմ երիկամային հիվանդությամբ: Հատկապես գարնանն ունենում էի նոպայանման ցավեր: Դիմելով բազմաթիվ բուժիչ մեթոդների, վերջապես գտա իմ ցավը թեթեւացնող մի ժողովրդական ու շատ պարզ միջոց, որը պատրաստվում է կեչու բողբոջներից: Դրա համար անհրաժեշտ է 1 բաժակ եռջրի մեջ ավելացնել 1-ական թեյի գդալ կեչու բողբոջ, հաղարջենու տերեւ, լորենու ծաղիկներ եւ մատուտակի արմատներ: Հատկապես մատուտակն ուժեղացնում է մյուս երեք դեղաբույսերի ազդեցությունն ու մեծացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Այս ամենը թրմել եւ խմել որպես թեյ: Եվ շատ կարեւոր է հիշել, որ օրվա ընթացքում պետք է քիչ հեղուկ օգտագործել: Այսինքն` մարդ օրվա ընթացքում պետք է օգտագործի իր մարմնի զանգվածի 1կգ/30գ հեղուկի հարաբերությամբ: Այս թուրմից օրվա մեջ կարելի է խմել 3-5 բաժակ: Իսկ որպեսզի այն ավելի լավ յուրացվի, կարելի է մի քիչ մեղր ավելացնել: Կա մի շատ լավ բաղադրատոմս եւս, որն օգնում է միզուղիների բորբոքման ժամանակ: Այդ ըմպելիքը պատրաստվում է դդումով ու կանաչ խնձորով: Դրա համար անհրաժեշտ է 300գ դդում եւ 1 հատ կանաչ խնձոր: Եթե ըմպելիքը շատ խիտ կստացվի, կարելի է 50 գրամի չափով եռջուր ավելացնել: Այն պետք է խմել առավոտյան ու երեկոյան»:
Առհասարակ երիկամների հյուսվածքները շատ նուրբ են եւ վախենում են դեղորայքի, քիմիական սննդային հավելումների, կծու կամ թթու սննդի օգտագործումից: Պետք է նաեւ հիշել, որ երիկամներին ուղղակի հակացուցված են սուրճն ու թեյը: Իսկ, օրինակ, երիկամային իջեցումներից խուսափելու համար կարելի է զբաղվել պարով, քանի որ պարային շարժումները, հատկապես արեւելյան, շատ լավ օգնում են երիկամների դիրքին: Երիկամները շատ են սիրում տաքություն, այսինքն` պետք է տաք պահել:
Երիկամներին շատ օգտակար է հապալասից պատրաստված հյութը, ինչպես նաեւ` ֆրեշը: Շատ լավ է նաեւ հապալասենու տերեւներից պատրաստված թուրմը: Այն վերացնում է այտուցները: Այս թուրմը պատրաստվում է 1 բաժակ եռջրով ու կես թեյի գդալ չորացրած տերեւներով: Կարելի է թրմել 1 ժամ ու խմել օրվա մեջ 3 անգամ` բաժակի 1/3-ից:
Երիկամային անբավարարության դեպքում շատ կարեւոր են սննդային սահմանափակումները: Դրանք հիմնականում ծանր օսլա ու կենդանական ճարպեր պարունակող սննդամթերքներն են: Եթե միս ենք պատրաստում, ապա պետք է խուսափենք այն տապակելուց եւ պատրաստենք շոգեխաշած: Չմոռանանք, որ միսն էլ պետք է լինի հեշտամարս` հավ, հնդկահավ, ճագար եւ այլն: Փոխարենը պետք է շատ օգտագործել կաթնաշոռ ու այլ կաթնամթերքներ, իհարկե, ոչ ցավային սուր նոպաների դեպքում: Ցանկալի է, որ ուտելիքը պատրաստված լինի չրերից` ծիրանաչիր, սալորաչիր, չամիչ: Այս դեպքում օրգանիզմի վրա միշտ դրականորեն են ազդում միրգը, բանջարեղենն ու հատապտուղները:
Մեր նամակագիրներից մեկն առաջարկում է շատ համեղ սուֆլեի բաղադրատոմս, որն, ի դեպ, շատ օգտակար է երիկամային հիվանդների համար: Այն պատրաստվում է հետեւյալ կերպ. «Անյուղ կաթնաշոռը լցնել փոքր ամանի մեջ, այնուհետեւ վրան լցնել հավանգով ծեծած ընկույզ` 50-60գ, հետո ավելացնել 1 ճաշի գդալ սպիտակաձավար, ավելացնել 2-3 ճաշի գդալ կաթ եւ 2 ձու: Այս ամենը լավ խառնել, ավելացնել 50 գրամի չափով մանր կտրատած ծիրանաչիր: Ու այս ամենը լցնել այն ամանի մեջ, որի մեջ պետք է թխվի: Պատրաստելուց հետո կարելի է սուֆլեն զարդարել հատապտուղներով»:
Օգտակար խորհուրդ մեր ընթերցողներին
Երկար ժամանակ ոտքի վրա կանգնելուց հաճախ ոտքերն այտուցվում են: Նման դեպքերում կարելի է ընդունել ոտքերի լոգանք. 1 լիտր ջրի մեջ լցնել 1-ական ճաշի գդալ երիցուկ, լորենու ծաղիկ ու եռացնել` ավելացնելով 1 ճաշի գդալ մեղր: Հետո ջուրը հասցնել նորմալ տաքության աստիճանի, ու ոտքերը դնել այդ ջրի մեջ: Փորձեք եւ կտեսնեք, թե այն որքան հանգստացնող նշանակություն ունի:
Կարդացեք նաև

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...


Նոր ամերիկյան հետազոտության JAMA-ում հրապարակված տվյալների համաձայն, կանայք, ովքեր օրը 1,5 լիտր ավելի ջուր են խմել, քան առաջ, 50 տոկոսով ավելի քիչ են կրկին հիվանդացել ցիստիտով...


Ցողունային բջիջներով թերապիան օգնում է փոխպատվաստված երիկամներով պացիենտներին՝ խուսափել օրգանի արտամղման վտանգը նվազեցնող դեղորայք ընդունել...


Երիկամների հիվանդությամբ տառապող պացիենտների մոտ բարձր է շաքարախտի զարգացման ռիսկը: Այսպիսի եզրակացության են հանգել Վաշինգտոնի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում...


Միջին տարիքի կինն ունեցել էր երկու երեխա. Առաջինը` սեփական ուժերով, երկրորդը` կեսարյան հատման միջոցով: Վիրահատական միջամտությունից անցել էր մոտավորապես հինգ տարի եւ կինը որեւէ գանգատ չէր ունեցել: Մեզ մոտ այցելության ժամանակ...


Տրանսպլանտոլոգները տարեց մարդկանց առողջ երիկամները հիմնականում մերժում են, չնայած նույնիսկ 80-ն անց դոնորների օրգանները կարող են փոխպատվաստումից հետո տարիներ նորմալ գործել...


Փորկապությունն ավելացնում է երիկամների հիվանդությունների զարգացման հավանականությունը, պարզել են ամերիկացի գիտնականները։ Քրոնիկ փորկապություններով տառապողները 13 տոկոսով հաճախ են բախվում...


Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականների խումբը (University of Southampton) միզուղիների վարակների դեմ պայքարի նոր միջոց է առաջարկել: Վարակների դեմ պայքարի համար հեղինակներն առաջարկում են ջրի մեջ բացած մեղր օգտագործել...


Երիկամի փոխպատվաստման համար հարկ չկա իդեալական դոնոր փնտրել, պնդում են Ջոն Հոփկինսի համալսարանի գիտնականները: Պարզվում է` մարդիկ, ում երիկամի անհամատեղելի փոխպատվաստում է կատարվել, 8 տարով...


Մարդիկ ներկայում ավելի հաճախ են տառապում միզաքարային հիվանդությամբ: Ըստ բրիտանացի գիտնականների` վերջին 7 տարվա ընթացքում անգլիացի հաճախորդները 20 տոկոսով ավելի հաճախ են դիմել բժշկական հաստատություններ երիկամների...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն